Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցից՝ եկեղեցի, ապա՝ միջոցառման

Հասարակություն
verjin-zang11

Չնայած շրջանավարտներին ուղղված ոստիկանության հորդորին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, այնուամենայնիվ, մայրաքաղաքն այսօր լի է անչափահաս վարորդներով։ Պատանիներից շատերը հուզված ու մեծ սպասումներով են հրաժեշտ տվել դպրոցին՝ հույս ունենալով ընդունվել ցանկալի ուսումնական հաստատությունը։ «Պատրաստվում եմ դիմել Պետհամալսարան, երևի Ռադիոֆիզիկայի բաժին»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց շրջանավարտներից Լևոն Ավետիսյանը։ Ասում է՝ դպրոցը նոր ընկերներ տվեց, գիտելիքներ ու նաև՝ կյանքի փորձ։ «Շատ հետաքրքիր բաներ կան, որոնք աննկարագրելի են»։ Verjin zang 1   nkar2015-05-22-15h54m12s375   nkar2015-05-22-16h00m34s093 «Շատ ոգևորված ենք։ Դպրոցում շատ լավ անցավ միջոցառումը, հետո եկեղեցի ենք գնացել։ Գնալու ենք նաև միջոցառման։ Հուսով ենք՝ քննությունները լավ կանցնի, կընդունվենք»,-ասաց Հասմիկ Ղարիբյանը։ Պատրաստվում է Ոստիկանության ակադեմիայի քննչական բաժին ընդունվել։ Նրա համադասարանցի Վարդան Դեմիրճյանն իր հերթին նշեց. «Հիմա որ ավարտեցինք, մի քիչ հուզված ենք։ Ես երևի Ֆիզկուլտ ինստիտուտ կգնամ՝ լողի բաժին»։ Վարդանն այսօր զերծ է մնացել մեքենայի ղեկին նստելուց. «Ծնողս էլ է տալիս, բայց ես չեմ վերցնում, որովհետև լիքը վթարներ են լինում»։