Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ ՀՅԴ-ն չի կրակել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
http-gdb.rferl_.org-058EB8FF-7773-4EC7-9525-6F40A3D20E26_mw1024_n_s

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ Գորիսում հնչած կրակոցների վերաբերյալ   ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին միայն կարողացավ ասել. «Մի բան հստակ կարող ենք ասել, որ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ: Ես սա հումորով պատասխանեցի, որ ձեր տրամադրությունները բարձրանան»: Ըստ նրա՝ ցանկացած հարցի վերաբերյալ իրավական կողմը պետք ապահովվի. «Հատկապես աղմկահարույց դեպքերի բացահայտման ձգձգումը անվստահություն է սերմանում, նաեւ խոչընդոտում է հնարավոր բացահայտման աշխատանքները: Դա ոչ միայն վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, այլեւ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը: Դատախազի խոսքը ակնհայտորեն վստահություն չներշնչեց, կարող է միայն որոոշակի հույս ներշնչել: Կարծում եմ՝ ավելի կոնկրետ արդյունքներ պետք է ակնկալել»: