Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
sport-chess-kanajq3

Հայաստանի պատվիրակները հաջող են մեկնարկել Վրաստանում տեղի ունեցող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այսօր կայացած երկրորդ տուրում մեր շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը եւ Մարիա Կուրսովան հաղթեցին իրենց մրցակիցներին, վաստակեցին 2-ական միավոր եւ շարունակում են ընթանալ առաջատարների խմբում: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքի արեց եւ նահանջեց մրցաշարային աղյուսակում: