Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ում հրաժեշտ են տվել Սարա Էպրեխտին

Պաշտոնական
eprext

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրաժեշտի հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետությունում: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև մի շարք օրակարգային հարցեր: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տիկին Էպրեխտի աշխատանքը Հայաստանում և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: ՀՀ ՊՆ