Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սուղ պայմաններում, բայց մեծ ոգեւորությամբ (տեսանյութ)

«Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպեց ֆուտբոլի մրցաշար 12-15 տարեկան մտավոր սահմանափակումներով երեխաների միջեւ: Այն անցկացվեց Արաբկիր համայնքում գտնվող ֆուտբոլի փոքր խաղադաշտերից մեկում: Մրցաշարին մասնակցում են 6 օժանդակ դպրոցների սաներ: «Մենք հրավերք ենք ուղարկել հանրապետության բոլոր օժանդակ դպրոցներին, սակայն արձագանքել են միայն վեցը` 4-ը Երեւանից, մեկակակ Արմավիրից եւ Էջմիածնից: