Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յու. Վարդանյանը հրավիրվել է Վրաստանի ԱԳն, Հովիկ Աբրահամյանը՝ պարզաբանել

Քաղաքականություն
somxeti

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Թբիլիսիում հանդիպել են արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն և Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը: Ըստ հաղորդագրության՝ ԱԳ փոխնախարարը վրդովմունք է հայտնել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի և Ցխինվալի շրջանում «ռուսաստանյան օկուպացիոն վարչակազմի ներկայացուցչի», այսպես կոչված, խորհրդարանի խոսնակի հանդիպման կապակցությամբ։ Նշվել է, որ այդ փաստը հակասում է Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական փոխհարաբերություններին: Գիգի Գիգիաձեի խոսքով՝ պաշտոնական անձանց կողմից ցանկացած շփում օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչների հետ անընդունելի է վրացական կողմի համար: Հայաստանի դեսպանը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և նշել է, որ պաշտոնական Երևանը անհապաղ կծանոթանա Թբիլիսիի դիրքորոշմանը։ Միաժամանակ, վրացական newsgeorgia.ru-ն գրում է, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս հարցով հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վերջինս պարզաբանել է, որ Գալուստ Սահակյանի հետ Հարավային Օսեթիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովը զուտ անձնական բնույթի հանդիպում է ունեցել։ Դե, իսկ ՀՀ-ն  շարունակում է պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։