Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաթի գինը ռազբորկաներով չէ, որ պետք է որոշվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
babken-pipoyan

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կաթի մթերման գնի նվազման խնդիրը Հայաստանում նոր չէ , որ առաջացել է և ամեն տարի հայ գյուղացին կանգնում է այս խնդրի առջև։ «Ամեն տարի ամռանը մեր երկրում կաթի գնի թանկացում է նկատվում, ինչը բացարձակապես անհիմն է ։ Մեզ մոտ ձմեռը կաթի արտադրական ծավալները նվազում են,երբ թելադրողի դերում դառնում է գյուղացին, իսկ ամռանը, երբ գին որոշողը տնտեսվարող սուբյեկտն է ՝գները բարձրացնում են։ Եթե փոշի կաթը վաճառվում է 250 դրամ, իսկ անարատը՝ 650-700 դրամ, ապա հասկանալի է, որ գյուղացին տնտեսվարողին 180 կամ 200 դրամով կաթ չի վաճառի, որն էլ շուկայում այն գյուղացուց մի քանի անգամ ավել գնով է վաճառելու»,-շեշտում է Բաբկեն Պիպոյանը։ «Ռազբորկաներով կամ տնավարի գին բարիշելով խնդիրը չի կարող լուծվել։ Պետք է լինեն նորմալ շուկայական հարաբերություններ»,-ասաց նա։ Բանախոսի գնահատմամբ՝ եթե ապրանքների համար նշանակվեն իրատեսական գներ, ստեղված լինի նորմալ մրցակցային դաշտ, ապա այս իրավիճակը կարող է կարգավորվել։ Նա նաև պնդում է, որ կաթի վրա պետք է պարտադիր մակնշված լինի ինչպիսի կաթ է դա.«Մենք գնում ենք այնպսի կաթ, որի վրա ոչ մի նշում չկա արված այս ամենի մասին։ Մենք շատ հաճախ նույնիսկ չգիտենք էլ, թե ինչպիսի կաթնամթերք ենք օգտագործում՝ իսկապես անարատ, թե կաթի փոշուց կամ այլ հավելումներ պարունակող կաթնամթերք»։ Պարոն Պիպոյանի համոզմամբ՝ խնդիրը կարող է հեշտորեն կարգավորվել, եթե համապատասխան գերատեսչությունը պատշաճ լուծումներ գտնի, հակառակ պարագայում՝ գյուղացու համար պարզապես ձեռնտու չի լինի անասնապահությամբ զբաղվելը, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։