Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ կպատժեն, եթե մեքենան հարվածի աղբամանին (տեսանյութ)

Հասարակություն
32

Մի քանի ամիս առաջ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ աղբամանների բացակայությունից բողոքող երևանցիները կսկսեն դժգոհել դրանց տեղադրումից հետո։ Կենտրոն, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում Սանիթեք ընկերությւնը աղբարկղերը տեղադրել է բառի բուն իմաստով , որտեղ պատահի՝ մայթերին, փողոցներում, այգիների ամենամարդաշատ հատվածներում, նույնիսկ գովազդային վահանակների տակ։ «Կենտրոնական փողոցները դուրս ես գալիս նույնիսկ շոշի կեսն ա դրած, կես տեղն ա դրած, ու նույնիսկ վարորդը կարող ա չնկատի ու կպնի, և շատ անգամ լինում ա, որ հաճախորդի մուտքի դեմն ա լինում, վարորդը սպասում ա էդ արկղի շատ վատ հոտի մոտ, անհարմար ես զգում որտեղ կանգնես»,-ասում է քաղաքացիներից մեկը։ Աղբն էլ հավաքելիս՝ ընկերության մեքենաները որոշ փողոցներում դժվարություններ են ստեղծում վարորդների համար։ Սանիթեք ընկերությունն այդպես էլ չարձագանքեց Ա1+-ի հարցմանը, թե ինչպես են որոշում՝ որտեղ տեղադրել աղբամանները։ Հստակ պատասխան չստացանք նաև Երևանի քաղաքապետարանից, կառույցի մամլո ծառայությունը պարզապես տեղեկացրեց, թե քանի աղբաման է տեղադրել Սանիթեքը։