Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ-ն հանդես կգա առավել մեծ կազմով

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

Ս.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեց 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց. 1. ԼՂՀ 6-րդ գումարման  ԱԺ  ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում : Դրա վառ ապացույցը ընտրություններին մասնակցած 7  կուսակցություններից 5-ի նվազագույն շեմի հաղթահարումն է: 2. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է հայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր վստահելով ՀՅ Դաշնակցությանը՝ քվեարկեցին <<Խաղաղություն, արդարություն, աշխատանք>> կարգախոսի օգտին: 3. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզված է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունն իր վրա կվերցնի  մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը: 4. Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ  ՀՅԴ-ն ԼՂՀ բնակչության կողմից  համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քվեն ստանալով  եւ  ունենալով  3 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ՝ ավելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝  դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը: