Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսքը և երաժշտությունը՝ միաժամանակ. լեհական վարպետության դասեր (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
տատերական

Լեհական Խորեայի փորձարարական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տոմաշ Ռոդովիչը մեկ շաբաթ է՝ վարպետության դասեր է անցկացնում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։  «Եկել եմ ցույց տալու, թե ինչպես է աշխատում թատրոնը մեզ մոտ։ Ուսանողները շնորհալի են, ունեն ստեղծագործական ջիղ և շատ արագ ընկալում են»,-ասում է մասնագետը։  Շարժումը, խոսքը և երաժշտությունը միաժամանակ. այս յուրատեսակ մեթոդով է Տոմաշ Ռոդովիչն աշխատում։ «Չեմ կարող ասել, որ այն, ինչ անում են, բոլոր վարժությունները մեզ համար նորություն էին, բայց նրանց միահյուսումը, թե ինչպես են նրանք աշխատում, միշտ հետաքրքիր է։ Եվ մանավանդ, նրանց թատրոնն աշխարհահռչակ թատրոն է»,-նշում է ինստիտուտի դասախոս Աննա Հեքեքյանը։ Իսկ երիտասարդները ոգևորված են, ասում են՝ կարճ ընթացքում շատ բան են սովորել։ Մանրամասները՝ տեսանյութում