Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վաշինգտոն

Պաշտոնական
daad0352e489b309c8715fb2d636c5c8

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Այցի ընթացքում Նորին Սրբությունն իր օրհնությունը կբերի նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը: Մայր Աթոռ