Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաբինա Ֆրեյզեր. Պատերազմը միայն կմիավորի Մոսկվային եւ Անկարային

Քաղաքականություն
01bbf90c4414a73ced0e178cbae1511f

Ռուսաստանը, առաջնորդվելով իր ազգային իմպերիալիստական արտաքին քաղաքականությամբ, շահագրգռված չէ նպաստել ԼՂ հակամարտությունը կարգավորման գործընթացին: Մեկ տարի առաջ հայտարարել էր Ատլանտիկ խորհրդի Տրանսատլանտյան հարաբերությունների ծրագրի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս ավելի են սերտացնում իրենց հարաբերությունները, ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԼՂ խնդրով։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի մամլո ասուլիսին «Ա1+»-ն այս հարցն էր ուղղել Սաբինա Ֆրեյզերին։ «Ռուսաստանն ու Թուրքիան իրապես ամրապնդում են քաղաքական եւ տնտեսական կապերը, նույնիսկ արտաքին քաղաքականության հարցերի այնպիսի հիմնարար տարբերությունների պարագայում, ինպիսին, օրինակ՝ Սիրիան է,- նշել է նա,- Այժմ Թուրքիան չունի պաշտոնական դերակատարություն ԵԱՀԿ-ում, եւ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը, իրոք, համարում է Թուրքիային լուրջ դերակատար Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում»։ Ըստ նրա՝ մինչ այժմ, իր փորձերում (ինչպես, օրինակ,Աբխազիայի ելք դեպի ծով հարցում աջակցությամբ), Թուրքիան հակված է եղել գործել առանց հանրային հրապարակայնության. «Մենք կարող ենք որպես օրինակ վերցնել Ղրիմը, որտեղ Թուրքիան ունի բնական դաշնակիցներ ի դեմս Ղրիմի թաթարների: Արտահայտելով իր մտահոգությունն իրենց իրավունքների պաշտպանության հարցում, Անկարան օգտագործում է լուռ դիվանագիտության մեթոդը Մոսկվայի հետ »: Չնայած նրան, որ Թուրքիան ունի հստակ հետաքրքրություն է խթանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տիկին Ֆրայզերը կասկածում է, որ, Ռուսաստանը,որեւէ փոփոխության հասնելու համար, խիստ շահագրգռված է համագործակցելու այս ոլորտում: «Ես կարող եմ պատկերացնել, որ միայն լուրջ բախումների վերսկսման դեպքում Անկարան եւ Մոսկվան միավորվեն, որպեսզի խուսափեն ներքաշվել մի պատերազմի մեջ, որտեղ նրանք կլինի հակառակ կողմերում»,- ասաց նա։