Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ գեղանկարչության գաղափարական հենքն ու փիլիսոփայությունը լույսն է» (տեսանյութ)

Մշակույթ
screenshot00007

«Եղիցի լույս»: Լույս ընդդեմ չարի, հոգու և մտքի խավարի: Ակադեմիա պատկերասրահում բացվել է Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը, նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: «Իմ գեղանկարչության գաղափարական հենքն ու փիլիսոփայությունը լույսն է,- ասում է Նազիկ Ասլանյանը,- Ցանկացած կտավ, անկախ թե ինչ եմ պատկերել, լույս է արտացոլում»: Ցուցադրված բոլոր կտավներում պատկերված են ծաղիկներ: Ծաղիկը, նկարչուհու համար հենց կյանքի խորհրդանիշն է: Արվեստաբան Մարինա Ստեփանյանի բնորոշմամբ գեղանկարչուհին ունի գույնի հիանալի զգացում, անթերի ճաշակ, բարձր տեխնիկա: «Եղիցի լույս» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը: Հաջորդ անհատական ցուցահանդեսը Նազիկ Ասլանյանը նախատեսում է բացել աշնանը` ժամանակակից արվեստի թանգարանում: