Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նաիրիտցիները փորձում են մոտենալ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Ազատության հրապարակում հավաքված նաիրիտցիներն այս պահին փորձում են առաջ շարժվել, որպեսզի հանդիպեն Սերժ Սարգսյանին, ով քիչ հետո գալու է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք՝ մասնակցելու Աշխատավորության միջազգային օրվան նվիրված համերգին։ Սակայն ոստիկանական պատը նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել։ Նաիրիտցիները նշում են, որ իրենք պարզապես ուզում են Սերժ Սարգսյանին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին եւ իրենց մոտ որեւէ զենք կամ զինամթերք չկա։ Այս պահին ոստիկանների հետ բանակցությունները դեռ շարունակվում են։