Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները 3-րդն են աշխարհում

Սպորտ
sport-chess-mens

Շախմատի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալ նվաճեց Ծաղկաձորում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր ընթացող վերջին տուրում մեր թիմը ուժերը չափեց մրցաշարի ընդգծված ետնապահ Եգիպտոսի ընտրանու հետ: Առաջին երկու խաղատախտակներին հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը վստահ հաղթանակ տարան, իսկ հավաքականի նորեկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց իր վերջին խաղում (Սերգեյ Մովսիսյանի պարտիան դեռ շարունակվում է), վաստակեց 11 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Աշխարհի թիմային չեմպիոն հռչակվեց Չինաստանի հավաքականը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան: