Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը հաղթանակ պարգեւեց մեր հավաքականին

Սպորտ
sport-chess-hajastan1

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կարեւոր հաղթանակ տարավ Ծաղկաձորում շարունակվող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած նախավերջին 8-րդ տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Հնդկաստանի թիմի հետ: Առաջին երեք խաղատախտակներին հանդես եկող Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հանդիպման ելքը վճռեց Հրանտ Մելքումյան – Սանտոշ Գուրյատի Վիդիտ պարտիան: Մեր շախմատիստը վստահ գործեց ողջ խաղի ժամանակ եւ հաղթական դիրք ստացավ: Հնդիկ գրոսմայստերը փորձեց հակախաղ գտնել, սակայն ի վերջո ընդունեց իր պարտությունը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով եւ վաստակեց 9 միավոր: Մեր թիմը լավ հնարավորություն ունի զբաղեցնելու մրցանակային 3-րդ տեղ, քանի որ վերջին տուրում մերոնք հանդիպելու են առաջնության ընդգծված ետնապահ Եգիպտոսի ընտրանու հետ, որը մինչ այսօր ընդամենը մեկ միավոր է վաստակել: