Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեռնազոհ գրողների գործերը՝ գերմաներեն տարբերակով (տեսանյութ)

Հասարակություն
genocide

Մայիսի 10-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կներկայացվի հայ գրողների ստեղծագործություններն ամփոփող «Ափ մը մոխիր» գիրքը՝ գերմաներեն տարբերակով։ Այստեղ ընդգրկված են տասը հայ եղեռնազոհ գրողների գործերը, այդ թվում՝ Սիամանթո, Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան։ «Այս գրողներն արևմտահայ գրականության վառ դեմքերն են։ Թուրքերն առաջին հերթին նրանց են սպանել՝ հասկանալով, որ նրանցում է մեր հոգևոր ուժը։ Բայց խոսքը հնարավոր չէ վերացնել»,-շեշտել է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Գրքի հրատարակիչը Գերմանիայում գործող «Ֆրիդրիխ Բոտեկեր» հիմնադրամն է, որի ղեկավար Յուրգեն Յանկովսկին երրորդ անգամ է Հայաստանում։ «Սա ինձ առիթ է տալիս, որ գրեմ Հայաստանի մասին։ Ես 5 տարի է՝ կապեր ունեմ ձեր երկրի հետ»,-նշել է նա։ Պարոն Յանկովսկին Գերմանիայում հայտնի գրող է։ Հայ գրողների հետ ծանոթությունն իր համար չափազանց հաճելի է. սիրում է և դասական, և ժամանակակից մտավորականներին։ «Մեծ սիրով եմ աշխատել։ Շատ հավանում եմ հայ գրողներին»,-ասել է նա։ Բացի այս գրքից, Գերմանիայում հրատարակվել են նաև հայ և գերմանացի դպրոցականների՝ ցեղասպանության վերաբերյալ շարադրությունները՝ մեկ ամբողջական գրքով։ Այն նույնպես ներկայացվելու է Մագդեբուրգում։