Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հզոր երկրաշարժ` Նեպալում

Հասարակություն
nepal

Սույն թվականի ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ: Երկրաշարժի հետցնցումները զգացվել են Հնդկաստանի մի շարք քաղաքներում: ՏԿԱԻՆ լուսանկարը՝ NY Times-ի