Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայ կոմպոզիտորի «Երթ»-ը՝ անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ)

Հասարակություն
alan-roubik

Ամերիկահայ կոմպոզիտոր ու դաշնակահար Ալան Ռուբիկը նվիրել է իր «Երթ» ստեղծագործությունը Մեծ Եղեռնից մազապուրծ մարաշցի տատի ու տիգրանակերտցի պապի, ինչպես նաեւ Մեծ Եղեռնի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Ալանին մայրը միշտ պատմել է դեպի անապատ ստիպողաբար մահվան երթի դատապարտված իր ծնողների մասին պատմությունները: «Երթ»-ը ծնվեց ավելի քան տասը տարի առաջ, երբ ամերիկահայ հայտնի ռեժիսոր Մայքլ Հակոբյանն առաջարկեց Ալանին՝ գրել երաժշտություն իր «Գերմանիան ու գաղտնի ցեղասպանություն»-ը վավերագրական ֆիլմի համար: Ալանը այնքան էր ազդվել անմեղ հայերի մահվան երթից Դեր Զորի անապատով, որ այս երգը իր բոլոր ապրումների ու հույզերի ծնունդ է: Ստորեւ՝ «Երթ»-ը եւ «Գերմանիան ու գաղտնի ցեղասպանություն»-ը ֆիլմի երաժշտությունը