Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Գալոյանը չպահպանեց առավելությունը

Սպորտ
sport-chess-kanajq3

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականին չհաջողվեց շարունակել իր հաղթարշավը Չինաստանում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած 5-րդ տուրում մեր ընտրանին մրցեց Ղազախստանի թիմի հետ: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը սպիտակներով վստահ հաղթեց Աբդումալիկ Ժանսայային: Սեւերով հանդես եկող Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների համար, բայց ահա Լիլիթ Գալոյանը սպիտակներով անսպասելի պարտվեց միջազգային վարպետ Գյուլիշան Նախբաեւային եւ չկարողացավ պահպանել առավելությունը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատարներին` Վրաստանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային թիմերին, որոնք հերթական հաղթանակները տարան այս տուրում: Վաղը առաջնությունում հանգստյան օր է հայտարարված, իսկ ապրիլի 25-ին կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: