Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

45 ծառ` Երկրի օրվա 45-րդ տարեդարձին

Քաղաքականություն
tcarer2

Երկրի օր 2015. «45 ծառ Երկրի օրվա 45-րդ տարեդարձին» խորագրով ծառատունկ Ս. թ. ապրիլի 22-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համատեղ, կրթօջախի հարակից տարածքում կազմակերպել էր ծառատունկ: tcarer3 tcarer tcarer1 tcarer2 ԵԿԱ ՀԿ անդամները և կրթօջախի սաները ծառատունկի ընթացքում տնկել են խորհրդանշական 45 ծառ՝ նվիրված Երկրի օրվա 45-րդ տարեդարձին: Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն պրն. Բլեյանը և ԵԿԱ փոխնախագահ Ս. Աղայանը: Ինչպես նաև կազմակերպվել էր կրթական սեմինար, որի ժամանակ ծառատունկի մասնակիցներին ԵԿԱ ՀԿ անդամները ներկայացրեցին Երկրի օրվա խորհուրդը և պատմությունը, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությունը: Առաջին անգամ Երկրի օրը նշվել է 1970 թ.-ին: Երկրի օրվա նպատակն է բարձրաձայնել և իրազեկել հանրությանը միջազգային բնապահպանական օրակարգի վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ և նպատակային գործունեություն ուղղված գլոբալ խնդիրների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը: Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Մեր հերթն է առաջնորդելու» կարգախոսի ներքո: Երկրի օրը համակարգվում է Երկրի օրը ցանցի կողմից, որի գործընկերն է 2010թ.-ից նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: Հարգանքներով՝ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա