Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է լսելու եւ ով է սովորելու անցյալի դասերից. Ռիչարդ Գ. Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Richard-Hovhannisyan-2

Ամերիկաբնակ պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանն այսօր Երեւանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորը։ Արխիվային նյութերի վրա հիմնված բնագիրը քառահատոր է եւ հրապարակվել է 25 տարիների ընթացքում։ Հեղինակի խոսքերով՝ երկրորդ հատորի վրա աշխատելիս նա կրկին գիտակցել է առաջին հանրապետության եւ ներկայիս հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների նմանությունները: «Հարցն այն է, սակայն, թե ո՞վ է լսելու եւ ո՞վ է սովորելու անցյալի դասերից»,- գրքի նախաբանում գրել է նա։