Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր՝ ապրիլի 27-ից

Հասարակություն
camera

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները և արագաչափ սարքերը. - Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները, - Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: - Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: - Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՀՀ ոստիկանություն