Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորների նվերները կհասցնեն սահմանային զորամասերից մեկը

Հասարակություն
45

Civil Voice հասարակական կազմակերպությունը Հանրապետության հրապարակում, արդեն երրորդ անգամ իրականացրեց «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան: Միջոցառման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն ու կամավորներն ընդունեցին քաղաքացիներից նվերներ՝ նախատեսված սահմանային գծում ծառայող զինվորների համար: Նախաձեռնության նպատակն է՝ անակնկալ մատուցել սահմանային գոտում ծառայող զինվորներին՝ ի նշան երախտագիտության: Նվերները խորհրդանշական բնույթ են կրում: Զինվորներին նվիրված այս համաքաղաքային գեղեցիկ միջոցառմանը միացան նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ ու Civil Voice-ի՝ զինվորների համար նախատեսված արկղը համալրեցին տարբեր պարագաներով ու քաղցրեղենով: Ակցիային միացել են նաև մշակույթի, սպորտի, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր կարճ հոլովակներով իրենց շնորհակալությունն են հայտնում և աջակցում մեր զինվորներին: Զինծառայողների համար նախատեսված նվերները մեր թիմը կհասցնի սահմանային զորամասերից մեկը, որի մասին կհաղորդվի լրացուցիչ: Զինվորները պետք է զգան մեր աջակցությունը, ուշադրությունն ու սերը: 3 2 1 5