Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն

Կարևոր լուրեր Պաշտոնական
vilson

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով  «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահն է: Հանդիպմանը, որին մասնակցում էին «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Ասլանյանը եւ խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը, քննարկվել են Արցախի պատմությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԱՄՆ-ի հետ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ հարգանք է տածում Վուդրո Վիլսոնի նկատմամբ` բարձր գնահատելով նրա քաղաքական եւ մարդասիրական ժառանգությունը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ