Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից. Ցայգ

Հասարակություն
1429390331_1

Գյումրիում սպանության նոր դեպք է գրանցվել: Իրենց բնակարանում՝ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով մայր ու դուստր են սպանվել: Մայրը 1926 թվականին ծնված Քնար Շահումյանն է, դուստրը՝ 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը: Այս պահին դեպքի վայրում են իրավապահներն ու քննիչները: Նախնական տեղեկությունների համաձայն, բնակարանը տակնուվրա է արված: Դեպքի հետ կապված շրջանառվող վարկածներ կան, սակայն նախաքննության շահերից ելնելով չեն բարձրաձայնվում: Մեր նկարահանող խումբը դեպքի վայրից տեղեկացնում է, որ հենց նոր նշված շենքից դուրս եկավ ՇՄ ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը: Մեր լրագրողի հարցին, թե նախնական ինչ տեղեկություն կարող է հաղորդել, ոստիկանապետը նշել է, որ դեպքի վայրի զննություն է իրականացվում, վերևում աշխատում է քննչական խումբը, մանրամասներ այս պահի դրությամբ հաղորդել չի կարող: Մեր նկարահանող խումբը նաև տեղեկացնում է, որ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 5-րդ մուտքի մոտ կայանված է Մերսեդես մակնիշի 34 FM 965 պետհամարանիշի ավտոմեքենա: Իրավապահները պարբերաբար զգուշացնում են տարածքում գտնվողներին չմոտենալ մեքենային: Հնարավոր է, որ տվյալ մեքենան գործի հետ կարող է որևէ առնչություն ունենալ: գյումրի գյումրի1 Ցայգ