Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաժան սպանություն Գյումրիում

Հասարակություն
1429390331_1

Tsayg.am Գյումրիում սպանության նոր դեպք է գրանցվել: Իրենց՝ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով մայր ու դուստր են սպանվել: Մայրը 1926 թվականին ծնված Քնար Շահումյանն է, դուստրը՝ 1964թվականին ծնված Ալվարդ Շահումյանն է: Այս պահին դեպքի վայրում են իրավապահները, ոստիկաններն ու քննիչները: Նախնական տեղեկությունների համաձայն, բնակարանը տակնուվրա է արված: Դեպքի հետ կապված շրջանառվող վարկածներ կան, սակայն նախաքննության շահերից ելնելով չեն բարձրաձայնվում: