Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիգայում Հայաստանին կհիշեցնեն իր խոստումները

Քաղաքականություն
Steven-Blockmans

Սերժ Սարգսյանի`  դեպի ԵՏՄ զարմանալի շրջադարձից սկսած՝ Եվրամիությունը և Հայաստանը փորձել են վերամշակել ձախողված Ասոցացման համաձայնագիրը։ Կարծում է Բրյուսելում գտնվող Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «Քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը։ Ըստ նրա՝ այս փուլում դժվար է կանխատեսել, թե որքանով է հնարավոր փրկել այս համաձայնագիրը, որը կփոխարինի արդեն հնացած Գործընկերության և համագործակցության մասին փաստաթղթին։ «Ներկայումս վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը եւ Հայաստանի կողմից Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի և Եվրոպական Հանձնաժողովի «Հորիզոն 2020» հետազոտական ծրագրի ստորագրումը այն միակ արդյունքներն են, որոնք ակնկալվում են Ռիգայի գագաթժողովից, որը տեղի է ունենալու 2015 թ. մայիսի 21-22-ը»,- նշել է Սթիվեն Բլոքմանսը։ Ի պատասխան «Ա1+»ի հարցի՝ իսկ ի՞նչ պայմաններով՝ Եվրամիությունը Հայաստանի հետ կստորագրի համագործակցության նոր պայմանագիր՝ եվրոպացի փորձագետը նշեց. «Համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման պայմանները հիմնականում լինելու են նույնը, ինչ ձախողված Ասսոցացման պայմանագրի պարագայում։ Այն է՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունները ՝ Եվրամիության որդեգրած արժեքներին,իրավունքներին եւ ազատություններին, միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին հավատարիմ լինելու մասին , ինչպես նաեւ ԵՄ և Արևելյան գործընկերության տարածաշրջանի գործընկերների հետ անվտանգության ոլորտում քաղաքական համագործակցությունը խորացնելու հանձնառությունը»։ Սթիվեն Բլոքմանսին հարցն ուղղվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի միջոցով։