Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ

Մարզեր

Ալավերդիում արդեն ավարտվել է անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների վերաբերյալ արտատեղեկատվության փաստաթղթային փաստագրումը, որի արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատությամբ մոտավորապես 370-ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը՝ 2005-ից դառնալով 1806։

Ըստ սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային գործակալության պետ Արմեն Գեւորգյանի, փաստագրումը չի արտացոլում տարածաշրջանի սոցիալական նկարագրի լիարժեք պատկերը. եթե նպաստառու ընտանիքների մի մասը մեկնել են տարածաշրջանից, մի մասի ընտանիքի անդամներից մեկն էլ որեւէ տեղ աշխատանքի է ընդունվել, ապա երրորդ դեպքում՝ որոշ անապահով ընտանիքներ գործակալությունում չեն փաստագրվել, քանի որ բնակշահագործման տեղամասերից ժամանակին տեղեկանք չի տրվել նրանց։

Ալավերդիի «Անկյուն+3» ՀԸ