Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում` Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհին

Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ապրիլի 2-ին` ժամը 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են դժվարանցանելի: Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: