Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են. նա մահացել է

Քաղաքականություն
400e1fcbaea76d65abefa859a4b1269a

Լոռու մարզի Ուրասարի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Կիրակոսյանի լիազորությունները կառավարությունը վաղը կհամարի վաղաժամկետ դադարեցված, քանի որ փետրվարի 5-ին նա մահացել է։ Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կանցկացվի արտահերթ ընտրություն։ Ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին կհատկացվի 1,002,600.0 դրամ, իսկ   ոստիկանությանը՝ 1,115.4 դրամ։ Սուրիկ Կիրակոսյանը այս պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: