Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկեսային ներկայացումներ՝ ապրիլի մեկի առթիվ

Հասարակություն
կրկես

Ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրվա կապակցությամբ «Երևանյան կրկեսը» մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում բացօթյա ներկայացումներով է հանդես եկել։ Զվարճալի, հետաքրքիր՝ մեկուկես ժամանոց ծրագրով ելույթ են ունեցել Երևանի կրկեսի դերասանները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաները՝ աճպարարներ, ծաղրածուներ, ձեռնածուներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ և կրկեսի այլ դերասանները։ «Արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կարողանում ենք ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրը, երևանցի փոքրիկներին զվարճացնել, ծիծաղ պարգևել, ինչը նաև կրկեսի դերասանների համար է մեծ բավականություն»,- նշել է «Երևանյան կրկեսի» գլխավոր ռեժիսոր, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը։