Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ուշադրություն. շուկայում չմակնշված ձվեր են վաճառվում (տեսանյութ)

Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում էական գնաճ չկա։ Այսօր հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ավելացնելով, որ այս տարի հավկիթի ներկրում չի իրականացվել։ Հավկիթի խմբաքանակները պահեստավորվել են, որոնք մտցվել են իրացման ցանց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբկեն Պիպոյանը ցավ հայտնեց, որ այնուամենայնիվ շուկան չի ուսումնասիրվում եւ վաճառվում են նաեւ չմակնշված հավկիթներ. «Որոնցից ամենեւին էլ պարզ չէ, ինչ ծագում ունեն, ավելին` ասեմ, դրանից մեծ մասը ունեն մեծ աղտոտվածություն եւ հիմնականում վաճառվում են շուկայական տարածքներում»։ Սպառողներին նա խորհուրդ է տալիս հավկիթ ձեռք բերելիս ուշադրություն դարձնել արտաքին տեսքին եւ աղտոտվածությանը։ Աղտոտված հավկիթների վաճառքը արգելվում է. «Կճեպի աղտոտվածության խնդիրը կարող է բերել լուրջ մանրէաբանական խնդիրների անվտանգության ցուցանիշների նկատմամբ»,- ասաց նա։