Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ են ագռավները իրենց լավ զգում Երևանում (տեսանյութ)

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահը զայրացած է հատկապես մայրաքաղաքում ծառերի էտումից։ «Այդ կերպ, այդքան շատ չի կարելի էտել ծառերը, դա նույնպես ազդում է թռչունների վրա։ Պատրաստվում եմ նամակ գրել քաղաքապետարանին՝ այս խնդրին լուծում տալու համար»,-նշել է նա։ Քաղաքում առկա աղբը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում թռչունների վրա։ Նրանք դա որպես սնունդ փորձում են ընդունել, բայց չկարողանալով մարսել՝ սատկում են։ Կենդանիների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանն իր հերթին կոչ է անում նվազագույնի հասցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կենցաղում, փողոցում էլ աղբ չնետել՝ թեկուզ ամենաչնչին։ «Մաստակն էլ իրոք սպանում է թռչուններին, բայց մեր քաղաքում հաճախ են դա նետում գետնին»,-շեշտել է նա։ Նկատում է, որ մեզ մոտ հիմնականում ագռավներ ու կաչաղակներ են մնացել, բայց մյուս թռչուններն էլ պետք են։ Ակտիվիստի խոսքով՝ մեծ քանակի մոծակների առկայությունը, ալերգիաների շատացումը հենց թռչունների պակասի արդյունք է։