Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Նախագահ դուրս արի՛» (տեսանյութ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօրվանից որոշել են անժամկետ նստացույց սկսել հենց նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ։ Այս ամիսների պայքարի արդյունքում համոզվել են, որ բացի Սերժ Սարգսյանից եւ Հովիկ Աբրահամյանից, ոչ ոք չի կարող լուծել իրենց խնդիրը։ Այսօր նաիրիտցիներից կազմված պատվիրակության անդամները հանդիպել էին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, սակայն նա որեւէ հստակ պատասխան չէր տվել։ Միայն նշել էր, որ գույքը պետք է օտարվի՝ իրենց աշխատավարձերի մարման համար։