Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստանը ընկալվում է որպես Ռուսաստանի կցորդ» (տեսանյութ)

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար իրավաչափ երևույթ է։ «Դա նրանց իրավունքն է զենք վաճառել նրան, ում կցանկանան, բայց նրանց համարելով մեր ռազմավարական դաշնակիցը, մենք իրավունք ունենք մեր մտահոգություններն ու անհանգստությունը հայտնել այս կապակցությամբ, մանավանդ որ մտահոգությունը տեղին է, քանի որ այդ զենքով սպանվում են մեր զինվորները։ Նախագահն արդեն արել է իր հայտարարությունը։ Սակայն կարծում եմ, որ պետք է նաև մեր ռուս գործընկերներին հասկանալ այս առումով»,- ասաց նա։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ այս համատեքստում հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի անդամ պետությունները որոշակի համաձայնագրեր են ստորագրել, ըստ որոնց՝ պարտավորվում են հակամարտությունը չհրահրել, չնպաստել իրավիճակի սրմանը, ինչպես նաև կողմերից որևէ մեկին զենք չվաճառել։