Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակվում է անտառապետի սպանության գործով դատավարությունը. ՀՔԱՎ

Հասարակություն
1-300x225

Այսօր՝ 2015 թ. մարտի 30-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի գործով դատավարությունը: Այս դատական նիստը նախ 1 ժամով հետաձգվեց տուժողի իրավահաջորդի խնդրանքով: Վերսկսվելուց հետո դատավորն անցավ դատական վիճաբանությունների փուլին, առանց հաշվի առնելու, որ մեղադրյալը ցանկանում էր հանդես գալ միջնորդությամբ: Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Ա. Շիրոյանը, ով ներկայացնելով գործով վկաների ցուցմունքները, ինչպես նաև փորձաքննությունների արդյունքները, նաև հաշվի առնելով որոշ մեղմացուցիչ հանգամանքներ՝ մասնավորապես, որ Տիգրան Մելիքյանն իր խնամքին ունի մանկահասակ երեխաներ, նաև դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչպես նաև անտառապետ Թովմա Մաթևոսյանի հակաօրինական վարքը, պահանջեց 11 տարի ազատազրկում: Դատավոր Ա. Մկոյանը խոսքը տրամադրեց տուժողի իրավահաջորդին, ով հայտնեց, որ համաձայն է դատախազի պահանջի հետ և ավելացնելու ոչինչ չունի: Իր խոսքում Տիգրան Մելիքյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը կանխամտածված սպանություն չի գործել, այլ կատարել է ինքնապաշտպանական գործողություններ, որոնց արդյունքում անզգուշաբար մահ է պատճառել Թ. Մաթևոյանին: Տ. Մելիքյանը հայտարարեց, որ զղջում է, որ Թ. Մաթևոյանը մահացել է, սակայն նա դրանում չունի իր մեղավորությունը: Տ. Մելիքյանը նաև հայտարարեց, որ դատավարությունը անարդար է իրականացվել և ինքը հնարավորություն չի ունեցել դատաքննության փուլում ցուցմունքներ տալ, իսկ դեպքի մասին վկաների տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: Այսպիսով, դատավոր Ա. Մկոյանը դատավարությունը հայտարարեց ավարտված և հեռացավ վճիռ կայացնելու: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ