Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանը հաղթեց, Գաբուզյանը պարտվեց

Սպորտ
open

Հայաստանի շախմատիստները փոփոխական հաջողությամբ սկսեցին ելույթները Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար դոլար: Մեր գրոսմայստեր Տիգրան Լ.Պետրոսյանը գլխավոր մրցումների առաջին տուրում սպիտակներով հաղթեց հույն գրոսմայստեր Վասիլիոս Կոտրոնիասին: Այսօր նա սեւ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Պոնկրատովի հետ: Այս մրցաշարում հանդես եկող մեր մյուս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մեկնարկային տուրում սեւերով զիջեց ռուսաստանցի գրոսմայստեր Վադիմ Զվյագինցեւին: Երկրորդ պարտիայում նա կխաղա Ղազախստանը ներկայացնող կին գրոսմայստեր Աբդումալիկ Ժանսայային: Մրցաշարի Բ խմբում հանդես եկող մեր 9 ներկայացուցիչներից վեցը հաղթանակ տարան առաջին տուրում: Նրանց թվում է նաեւ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը վերջերս մասնակցեց շախմատի կանանց աշխարհի առաջնությանը, սակայն դուրս մնաց հենց առաջին փուլից: