Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչու են իրանցիները գալիս Հայաստան (տեսանյութ)

Իրանցիները արդեն 30-40 տարի է՝ Նովրուզը նշում են տարբեր երկրներ ճանապարհորդելով. ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ ոչ մի տարօրինակություն չկա, որ մեր հարեւան երկրի ներկայացուցիչները տոնը նշելու համար գալիս են Հայաստան. «Նրանք գալիս են Հայաստան, քանի որ ունեն ցամաքային սահման մեզ հետ, դա ավելի մատչելի է։ Հետո տնտեսական առումով ձեռնտու է, քանի որ Հայաստանը համեմատաբար էժան երկիր է նրանց համար»,- ասում է իրանագետը։ Պարոն Ոսկանյանի կարծիքով՝ իրանցիների համար ձեռնտու են նաեւ Հայաստանի առաջարկած պայմանները. «Իրանցիները առանձնապես ուշադրություն չեն դարձնում կեցության պայմաններին, բայց ուշադրություն են դարձնում զվարճանքի վայրերին, սնունդին, ինչն էլ կարողանում են գտնել Հայաստանում»։