Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքի նվիրատվություն՝ սահմանամերձ համայնքներին (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar1

Այսօր մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Գրքի Բանկ՝ նվիրատվության տաղավար» նախագիծը, որը Հայաստանում իրականացվում է սկսած դեռևս 2013թ-ից։ Ծրագրի շրջանակներում հավաքված ողջ գրականությունը փոխանցվում է զորամասեր, սահմանամերձ համայնքների դպրոցների գրադարաններ, մանկական խնամքի կենտրոններ և այլ հաստատություններ։ Ծրագրին կարող է մասնակցել ցանկացած ոք՝ ըստ ցանկության, նվիրաբերելով գիրք կամ գրքեր։ «Սա շատ դրական ծրագիր է , և մեր համաքաղաքացիների դրական արձագանքներին է արժանացել, ըստ այդմ էլ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու»,-նշում է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ի ղեկավար, ծրագրի նախաձեռնող Արմեն Սուքիասյանն էլ իր հերթին շեշտում է, որ ծրագրի գործունեության 3- ամյա պատմության մեջ սահմանամերձ համայնքների դպրոցներին ու մանկապարտեզներին, ինչպես նաև տարբեր զորամասերի տրամադրվել է 45.000-ից ավել գիրք։ «Ծրագիրն իրենից շահույթ չհետապնդող միջոցառումների շարք է, գումարներ ծախսվել են միայն տաղավարները կառուցելու և սահմանամերձ համայնքներ գրքերը ուղղորդելու համար։ Այս անգամ շեշտադրումը դրվելու է հիմնականում զորամասերին, սակայն մոնիթորինգի արդյունքում այն գրքերը, որոնք չեն ուղղորդվելու զորամաս, կուղակենք սահմանամերձ մանկապարտեզների ու դպրոցների գրադարաններ»,-ասաց Արմեն Սուքիասյանը։ «Գրքի Բանկ» նվիրատվության տաղավարը տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց՝ «Ընթերցողը» հուշարձանի հարևանությամբ։