Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այս պահին Մանհեթթենում (տեսանյութ)

Րոպեներ առաջ Նյու Յորքից մեզ հայտնեցին, որ երեկ Մանհեթենում տեղի ունեցած պայթյունից հետո կրքերը դեռ չեն հանդարտվում։ Կեսգիշերից հետո սկսել է այրվել երկրորդ շենքը։ Ավելի վաղ հրշեջները մարել էին առաջին շենքի կրակը, որից հետո շենքը փլուզվել էր։ Քիչ առաջ, համոզվելով, որ շենքում բնակիչ չկա, հրշեջներն սկսեցին ջրի ուժգին շիթով մարել կրակը։ Հզոր շիթից շենքն սկսեց փլուզվել, ինչը երեւում է ստորեւ ներկայացվող տեսանյութում։ Այս պահին զոհերի մասին չի խոսվում։ Առաջին շենքի պայթյունից 12 մարդ է տուժել, երեքի վիճակը գնահատվում է ծանր։