Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանհեթենում այրվեց ու փլուզվեց հերթական շենքը, զոհեր չկան. լուսանկարներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
NY

Րոպեներ առաջ Նյու Յորքից մեզ հայտնեցին, որ երեկ Մանհեթենում տեղի ունեցած պայթյունից հետո կրքերը դեռ չեն հանդարտվում։ Կեսգիշերից հետո սկսել է այրվել մեկ այլ շենք։ Ավելի վաղ հրշեջները մարել էին նախորդ շենքերի կրակը, որից հետո շենքերը փլուզվել էին։ Այս մեկը նախորդներից 60 փողոց հեռու է գտնվում, եւ պատճառների մասին դեռ չի հայտնվում։ Քիչ առաջ, համոզվելով, որ շենքում բնակիչ չկա, հրշեջներն սկսեցին ջրի ուժգին շիթով մարել կրակը։ Հզոր շիթից շենքն սկսեց փլուզվել, ինչը երեւում է ստորեւ ներկայացվող տեսանյութում։ Այս պահին զոհերի մասին չի խոսվում։ Առաջին շենքի պայթյունից 12 մարդ է տուժել, երեքի վիճակը գնահատվում է ծանր։ 11039533_842133635875455_257340253_n 11079681_842134782542007_2033871720_n manha Գոռ Բուդաղյան Նյու Յորք, Մանհեթեն