Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Խաչատրյանը սնանկացնում է ընկերոջը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
timthumb.php_

«Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը տագնապ չունի, որ հարկային մարմինները կգան իր հետեւից այնպես, ինչպես գնացին գործարարներ Աշոտ Աղաբաբյանի եւ Հակոբ Հակոբյանի հետեւից. «Դե երբ որ կգան, էն ժամանակ գուցե եւ իմանանք»։ Ինքը իշխանության հետ լեզու գտնելու կարիք չի զգում, փորձելու է լինել պարտաճանաչ հարկատու։ Սակայն վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի բյուջեն փողի խնդիր ունի, կտրուկ նվազել են ներդրումներն ու արտահանումները. «Վիճակագրական տվյալներն էլ չեմ կարծում էդքան ստույգ լինեն»։ Հանրապետական Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի գործարանը տուգանվել է ավելի քան 650 միլիոն դրամով. «Որեւէ այդտեղ միտումնավոր բան գոյություն չունի»։ Պարոն Հակոբյանը մոտ ընկերն է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի։ Եվ իր ընկերը փաստորեն «Երեւանի գարեջուր» ընկերության համասեփականատիրոջը սնանկացնում է. «Իհարկե կսնանկանանք, մենք էդքան գումար պարզապես չենք կարող վճարել»։ Պարոն Հակոբյանը համաձայն չէ, որ բյուջեն լցնելու համար իշխանությունն ընկել է հենց խոշոր բիզնեսի հետեւից, քանի որ Հայաստանում փոքր եւ միջին բիզնես այլեւս չկա. «Պահած փող չունենք, որ ինչ-որ մեկը տանի բյուջե»։ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանն ընդհանրապես հիացած չէ մեր հարկային մարմիններով, նրանք չարաշահում են ստուգումները, սակայն փոքր բիզնեսի բացակայության պարագայում այլ տարբերակ չունեն. «Եվ քանի որ մեր բյուջեն ձեւավորված է տրանսֆերտներից եւ տուգանքներից, պետք է ամեն օր ստուգեն մեր տնտեսվարող սուբյեկտներին մինչեւ մնա վերջինը»։ Պարոն Խաչատրյանը բազմաթիվ ձեռնարկատեր ընկերներ ունի, որոնք սնանկացել են։ Նրանք հեռացել են Հայաստանից, քանի որ իշխանության սխալ տնտեսական քաղաքականության դեմ հակաքայլ չունեն. «Անցյալ տարվա համեմատ տնտեսվարողների թիվն է կրճատվել, բնակչության թիվն է կրճատվել, տրանսֆերտների թիվն է կրճատվել, հարկերի քանակը մնացել է նույնը»։ Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը զարմացած չէ։ Հարկային ստուգումները սովորական երեւույթ են. «Ի՞նչ կապ ունի, թե կառույցի տերն ով է»։ Պատգամավորը պարզաբանում է, որ հենց դրա համար էին ուզում փաստաթղթավորել փոքր եւ միջին բիզնեսի առեւտրաշրջանառությունը. «Բոլորդ էլ շատ լավ տեսել եք, որ փոքր ու միջին բիզնեսը բողոքում է, թե սկսեք խոշորներից, ինչի՞ եք սկսում փոքրերից»։ Սուքիաս Ավետիսյանն ընդունում է, որ պակասել է ներքին եւ արտաքին առեւտրաշրջանառությունը։ Բայց այդպես է ամբողջ աշխարհում եւ Չինաստանը միակն է, որ անցած տարի տնտեսական աճ է գրանցել։