Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել կառավարության շենք

Տնտեսություն
gov

Այս պահին անկառավարելի վիճակ է կառավարության շենքի մոտ.  Լենուղի համայնքի բնակիչները փորձում են ներխուժել կառավարության շենք, որովհետեւ արդեն  2 ժամ է՝ ոչ ոք չի մոտենում՝ իրենց խնդիրները լսելու։ Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, ոստիկանական պատը թույլ չտվեց ակցիայի մասնակիցներին մտնել շենք. այս պահին բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել։ Իսկ նաիրիտցիները կառավարությանը հորդորում են մարդ լինել եւ վճարել իրենց աշխատավարձը։