Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետարանը վթարային շենքին հատկացված գումարը չի տվել բնակիչներին (տեսանյութ)

Հասարակություն
nairit3

Գործադիր մարմնի նիստի օրը կառավարության շենքի դիմաց կրկին բազմամարդ է. շենքի մի կողմում «Նաիրիտ»-ի աշխատակիցներն են, մյուս կողմում՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքի բնակիչները։ Նրանք պահանջում են իրենց հատկացնել փոխատուցում՝ նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ 29-30 ընտանիք այսօր նշում է, որ ապրում են անմարդկային պայմաններում, եւ կառավարության կողմից անցած տարի հատկացված գումարները մարզպետարանը չի տրամադրել։ «Նաիրիտ»-ի աշխատակիցները շարունակում են պահանջել 18-24 ամիսների իրենց չվճարված աշխատավարձերը։ Մինչ այս պահը որեւէ պաշտոնյա նրանց չի մոտեցել՝ պարզաբանում տալու։ nairit nairit1 nairit2