Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հրաձիգների մեկնարկը Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
hra

Մարտի 4-ին Նիդերլանդներում մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հրաձգության հավաքականը: Մրցման առաջին օրը օդամղիչ ատրճանակ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից Զավեն Իգիթյանը 570 միավորով գրավել է 8-րդ տեղը և անցել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան հաջողվել է բարելավվել դիրքերը և մրցելույթն ավարտել է՝ գրավելով 5-րդ տեղը: Վազող թիրախ խառը վազք, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (2X20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը 342 միավորով 11 մրցակցից գրավել է 6-րդ տեղը, նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 16 տղա: Մեր հայրենակիցներ Ռազմիկ Մինասյանը 362 միավորով գրավել է 7-րդ տեղը, 358 միավորով նրան հաջորդել է Շանթ Սարգսյանը, իսկ 347 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը գրավել է 11-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է չորրորդ տեղը՝ 3-րդ տեղը գրաված Ռուսաստանի թիմին զիջելով ընդամենը 1 միավոր: Օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել է 33-րդ տեղը: Վաղը՝ մարտի 5-ին կմրցի հայ հրաձիգներից ամենաերիտասարդը՝ 12-ամյա Հայկ Բաբայանը: Մրցաշարի արդյունքներին կարող եք օնլայն հետևել http://results.sius.com/   և   http://www.issf-sports.org/     կայքերի միջոցով: Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 11 մարզիկները: Հիշեցնենք, մարտի 2-8-ը Հոլանդիայի Առնեմ քաղաքում տեղի է ունենում հրաձգության Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը Հայաստանից: Հայ մարզիկները մասնակցում են հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից: