Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ավելի լավ է՝ գրեին Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար, ոչ թե՝ գերակա շահ» (տեսանյութ)

Օրենքները խախտում է ոչ թե հասարակ քաղաքացին, այլ պետությունը. այս կարծիքին է 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում սեփականությունից զրկված՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Վերջինս մինչ օրս դատական ատյաններում պայքարում է անօրինականությունների դեմ։ Նրա խոսքով՝ դատարաններում չի բացատրվել, թե ինչ է նշանակում հանրային գերակա շահ. «Ավելի լավ է՝ գրեին Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար»։ Այսօր նա մասնակցում էր «Մեդիա Կենտրոն»-ում հրավիրված՝ «Իրավական խախտումների խնդիրը բացառիկ գերակա շահի ոլորտում» թեմայով քննարկմանը։ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչների սեփականությունը 2007 թ-ից ճանաչվել է հանրային գերակա շահ։ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նշում է, որ այդ տարածքները տվել են «Լոկալ դիվելոփերս» ընկերությանը, որի տնօրենն է Սամվել Մայրապետյանը. վերջինս, հայտնի է, սերտ կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն մինչ օրս չկա նախագիծ, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Այսօր նա, ինչպես նաեւ շենքի մյուս բնակիչները նշեցին, որ ոչ մի դեպքում դուրս չեն գալու իրենց տներից եւ ցանկանում են, որպեսզի պահպանվեն հին Երեւանի շենքերը։ Ի դեպ, այս շենքերում ապրել է 52 ընտանիք, սակայն տարիների ընթացքում մնացել է 22-ը։ www.a1plus.am