Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները վերադառնում են ԱԺ կիսադատարկ դահլիճ

Քաղաքականություն
173f6426d57ada8e715bc6f87b244116

ԱԺ-ի դահլիճն այսօր աշխատանքային օրվա կեսին կիսադատարկ էր: ԱԺ նախագահն այսօրվա նիստի սկզբում հայտարարել էր, որ նիստերը կլինեն առանց ընդմիջման, որպեսզի կարողանան արագ ավարտել: Պատգամավորները սկսեցին դահլիճ գալ, երբ Գալուստ Սահակյանը բոլորին կոչ արեց գալ, քանի որ շուտով քվեարկություններ են անցկացնելու: Այսօր ներկայացված գրեթե բոլոր նախագծերի քննարկումները տեղի ունեցան շատ կարճ եւ արագ: Այդպիսով, ԱԺ-ն հասցրեց քննարկել «1951թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը, «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում, «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների, Անձնական տվյալների պաշտպանության մասին  նախագծերը: