Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բանաստեղծին հանում են տնից (տեսանյութ)

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը կանգնած է երկրորդ անգամ տունը կորցնելու վտանգի առջև։ Ի սկզբանե բնակվել է գյուղում, բայց ցանկանալով երեխաներին քաղաքում ուսման տալ, որոշել է վաճառել իր բնակարանը և տեղափոխվել մայրաքաղաք։ «Բարեկամի միջնորդությամբ գնորդ հայտնվեց, և նախնական սիմվոլիկ 5000 դոլար գումար վճարեց, հետագայում հրաժարվեց գումարի մնացած մասի վճարից։ Հիմա այդ մարդը մահացել է, կինն էլ ի վիճակի չէ որևէ գումար տալու»,-պատմել է բանաստեղծը։ Հետագայում Առինջում Արտաշես Սարգսյան անունով մի մարդ օգնելու նպատակով, իրեն տարածք է հատկացրել՝ մոտ 40 հա, որտեղ սեփական միջոցներով պարոն Ղազարյանը բարեկարգում է արել, ավելացրել սենյակներ, մշակել հողը։ Այդպես մինչև 2013 թվականը։ Այդ տարում հողը հատկացրած անձը մահացել է։ Հիմա տարածքի գնորդ է հայտնվել, ով մինչև փետրվարի վերջ բանաստեղծին՝ ընտանիքով հանդերձ, ժամանակ է տվել՝ ազատելու տարածքը։ Պարոն Ղազարյանը չգիտի՝ ինչպես վարվել։ Գրողների միությունը փաստաթղթային հարցերում պատրաստ է օգնել բանաստեղծին, բայց միայն այդքանը։ Հիմա նրա խնդրանքն է մի քանի տարի ժամանակ տալ իրեն՝ մինչև որդիները կաշխատեն ու կհավաքեն անհրաժեշտ գումարը, որպեսզի այդ տունն իրենք գնեն։