Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանաստեղծին հանում են տնից (տեսանյութ)

Հասարակություն
banastexc

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը կանգնած է երկրորդ անգամ տունը կորցնելու վտանգի առջև։ Ի սկզբանե բնակվել է գյուղում, բայց ցանկանալով երեխաներին քաղաքում ուսման տալ, որոշել է վաճառել իր բնակարանը և տեղափոխվել մայրաքաղաք։ «Բարեկամի միջնորդությամբ գնորդ հայտնվեց, և նախնական սիմվոլիկ 5000 դոլար գումար վճարեց, հետագայում հրաժարվեց գումարի մնացած մասի վճարից։ Հիմա այդ մարդը մահացել է, կինն էլ ի վիճակի չէ որևէ գումար տալու»,-պատմել է բանաստեղծը։ Հետագայում Առինջում Արտաշես Սարգսյան անունով մի մարդ օգնելու նպատակով, իրեն տարածք է հատկացրել՝ մոտ 40 հա, որտեղ սեփական միջոցներով պարոն Ղազարյանը բարեկարգում է արել, ավելացրել սենյակներ, մշակել հողը։ Այդպես մինչև 2013 թվականը։ Այդ տարում հողը հատկացրած անձը մահացել է։ Հիմա տարածքի գնորդ է հայտնվել, ով մինչև փետրվարի վերջ բանաստեղծին՝ ընտանիքով հանդերձ, ժամանակ է տվել՝ ազատելու տարածքը։ Պարոն Ղազարյանը չգիտի՝ ինչպես վարվել։ Գրողների միությունը փաստաթղթային հարցերում պատրաստ է օգնել բանաստեղծին, բայց միայն այդքանը։ Հիմա նրա խնդրանքն է մի քանի տարի ժամանակ տալ իրեն՝ մինչև որդիները կաշխատեն ու կհավաքեն անհրաժեշտ գումարը, որպեսզի այդ տունն իրենք գնեն։ Պարոն Ղազարյանի գրչակից ընկերները խնդրել են մարդկանց՝ հնարավորության սահմաններում աջակցել նրան՝ գումարի հարցում։ Բանաստեղծ Արտաշես Արամի խոսքով՝ Հովհաննես Ղազարյանի գրած գործերը ճանաչում ու պատիվ կբերեին ցանկացած գրողի, և ինքը հիմա կանգնած է նման բարդ խնդրի առջև։ Նա վստահ է, որ պատահական չէ՝ հենց Գրողների միջազգային օրն են խոսում այս խնդրի մասին, և սրտացավ ու պոեզիայի սիրահար մարդիկ անպայման կօգնեն բանաստեղծին։ Նշենք, որ ներկայում Հայբիզնեսբանկում բանաստեղծի որդու՝ Սևակ Ղազարյանի անունով հաշվեհամար է բացված. 11500511199801։